Հայտնի հայեր


Ալեն Պրոստ
Ալեն Պրոստը ծնվել է 1955թվ. փետրվարի 24-ին ֆրանսիական Սեն-Շամոն քաղաքում` ֆրանսիացի Անդրե Պրոստի եւ հայուհի Մարի-Ռոզ Կարատչյանի ընտանիքում:
Իր սպորտային կարիերայի ընթացքում Ալեն Պրոստը մասնակցել է «Ֆորմուլա 1-ի» տասներեք մրցարշավների եւ չորս անգամ դարձել է աշխարհի չեմպիոն` 1985թվ., 1986թվ.,1989թվ.եւ 19993թվ.: Սպորտային ձեռքբերումների համար Ալեն Պրոստին 1985-ին շնորհվել է Ֆրանսիայի բարձրագույն պարգեւ` փառքի լեգեոնի շքանշան: Կարիերայի ավարտի առիթով ավտոարշավորդ Պրոստը ստեղծել է «Prost Grand Prix» անվամբ սեփական թիմը:
Իր հմուտ ոճի համար հայազգի մարզիկն ստացել է «Պրոֆեսոր» մականունը:







Յուրի Ջորկաեֆ
Յուրի Ջորկաեֆ (ֆրանսերեն՝ Youri Djorkaeff, ծնվ. 1968, մարտի 9, Լիոն), ֆրանսիացի ֆուտբոլիստ, հարձակողական ոճի կիսապաշտպան։ Կալմիկի և հայուհու զավակ է։ Հանդես է եկել «Ստրասբուր», «Մոնակո», «Պարի Սեն Ժերմեն», «Ինտերնացյոնալե», «Կայզերսլաուտերն», «Բոլտոն», «Բլեքբյոռնի» թիմերում։ Ֆրանսիայի հավաքականում անցկացրել է 67 խաղ, խփել 26 գոլ։ 1998 թ աշխարհի և 2000 թ Եվրոպայի չեմպիոն, 1996 Եվրոպայի գավաթակիրների և 1998ՈՒԵՖԱ-ի գավաթակիր։






Անդրե Աղասի
Անդրե Քըրք Աղասի (Անգլերեն՝ Andre Kirk Agassi, ծնվել է Ապրիլ 29, 1970, Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում) ամերիկյան, նախկինում վարկանիշով աշխարհի համար մեկ, պրոֆեսիոնալ թենիսիստ է:
Աղասին իրանահայ, ասորական, և ֆրանսիական ծագում ունի։ Հինգ տարեկանում, Աղասին արդեն պարապում էր Ջիմի Քոննորսի և Ռոսկո Թանների հետ։ Ավելի ուշ, Անդրեյի հայրը, Էմանուել Աղասին, ընկերացավ Քըրք Քըրքորյանի հետ, աշխատելով Քըրքորյանի կազինոներից մեկում։ Այդ ընթացքում, Անդրե Աղասին դարձրեց իր միջանունը Քըրք։
Տասնչորս տարեկանում Անդրեն մեկնեց Ֆլորիդա, որ սովորի Նիկ Բոլետիերիյի թենիսի ակադեմիայում: Անդրե Աղասին դարձավ պրոֆեսիոնալ տասնվեց տարեկանում:




Ատոմ Եգոյան
Ատոմ Էգոյանը հայազգի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան և մոնտաժող է: Ծնվել է 1960 թվականին Կահիրեյում: Ծնողները նրան Ատոմ կնքեցին 1960-ին Կահիրեյում բացված ատոմային էլեկտրոկայանի պատվին: Այս ռեժիսորն առավել հայտնի է ցեղասպանության մասին նկարահանված «Արարատ» ֆիլմի համար, որի ցուցադրությանը Թուրքիան ամեն կերպ փորձում էր խոչընդոտել: 2003-ին «Genie 2003»  մրցանակաբաշխությանը ֆիլմն արժանացել է «Լավագույն կանադական ֆիլմ» անվանակարգին:







Միշել Լեգրանը 
Միշել Լեգրանը ֆրանսիացի կոմպոզիտոր, խմբավար և դաշնակահար է: Ծնվել է 1932 թվականին Փարիզում: Գրել է ավելի քան 200 սաունդթրեք տարբեր ֆիլմերի համար և թողարկել է ավելի քան 100 ձայնասկավառակ: Ստացել է 3 Օսկար և 5 Գրեմմի







Անրի Վերնոն 
Անրի Վերնոն ֆրանսիացի հայտնի դրամատուրգ և ռեժիսոր է: Իր մանկական հիշողությունները նա անմահացրել է «Մայրիկ» վեպում, որը հետագայում նվիրել է մորը: Ավելի ուշ վեպի հիման վրա նկարահանել է նույնանուն ֆիլմը:



Պատրիկ Ֆիորի 
Պատրիկ Ֆիորի (իսկական անունը Պատրիկ Ժան-Ֆրանսուա Շուշանյան) կորսիկա-հայկական ծագմամբ ֆրանսիացի երգիչ է: Հայազգի երգչին բոլորս ճանաչեցինք «Փարիզի աստվածամոր տաճարը» մյուզիքլից, որտեղ նա կատարում էր Ֆեբ դե Շատոպերի դերը: «Որքան ինքս ինձ հիշում եմ, շրջապատված եմ երաժշտությամբ: Երբ փոքր էի, քույրերս երգում էին ինձ համար: Մեր ընտանիքում բոլորն են երգում, անգամ հայրս, որ չնայած սարսափելի ձայն ունի, ստեղծագործում է»,- ասում է Պատրիկ Ֆիորին: Երգչի սիրած կատարողներն են Շառլ Ազնավուրը, Էդիթ Պիաֆը, Ժակ Բրելն ու Տոտո Կուտունյոն:




Ալան Հովհաննես
 Ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Հովհաննեսը (ի ծնե Ալան Չախմախչյան) ծնվել է 1911թ մարտի 8-ին`ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում: Հայրը ծնունդով Ադանայից հայտնի քիմիկոս Հովհաննես Չախմախչյանն է: Երաժշտությունն Ալանին դեռ շատ վաղ հասակից էր հետաքրքրում ու գրավում: 
   Առաջին ստեղծագործությունը գրել է 4 տարեկանում` ոգեշնչված Ֆրանց Շուբերթի երաժշտությամբ: Հարը մեծ հարգանքով ու նաեւ ոգեւորությամբ էր վերաբերվում որդու տաղանդին ու երաժշտական հակումներին: Նա տղային ուղարկում է դաշնամուրի մասնավոր դասերի:
Ալանը նաեւ ջութակ էր նվագում եւ հարեւանի երեխաների հետ մասնավոր պարապմունքների միջոցով կարողանում էր վաստակել ուսման վարձը: 14 տարեկանում որոշում է իրեն նվիրել երգահանությանը: Այդ որոշմանն Ալանը եկել է Կոմիտաս վարդապետի ձայնագրությունները լսելուց հետո: Դեռ պատանի ժամանակ Ալանն արդեն 2 օպերա է գրել, որոնք բեմադրվել են տեղի Արլինգտոն քոլեջում:
   1929թ ավարտելով միջնակարգ դպրոցը` շարունակում է ուսանել Նոր Անգլիայի կոնսերվատորիայում: Ուսանողական տարիներին գրել է “Արեւածագ” սիմֆոնիան, որի համար արժանանացել է “Samuel Endicott”-ի մրցանակին:
   1940թ-ից Ալան Հովհաննեսը սկսում է հետաքրքրվել հայկական մշակույթով եւ երաժշտությամբ, մոտ մեկ տասնամյակ որպես երգեհոնահար աշխատում է Մասաչուսեթսի Ուոթըրթաուն քաղաքի Սբ. Ջեյմս հայ առաքելական եկեղեցում:
   1942թ ավարտելով “Tanglewood” երաժշտական ԲՈՒՀ-ը` ստանում է գիտական աստիճան: Այդ տարի Հովհաննեսը ծանոթանում է հայ երգիչ Ենովք Տեր-Հակոբյանի հետ, ում երգերը ոգեշնչման աղբյուր են դառնում Հովհաննեսի համար:
   1940-ականներին ամերիկահայ համայնքը համերգներ կազմակերպելու գործում ֆինանսական մեծ աջակցություն է ցույց տալիս երգահանին: Իսկ 1950-ականներին “Հայկական երաժշտության հանձնաժողովի ընկերներ” կազմակերպության աջակցությամբ ամերիկյան “Մերկուրի” ձայնագրման ստուդիայում թողարկվում են նրա սկավառակները:
   1946թ Ամերիկայի հայկական եկեղեցու հանձնարարությամբ Հովհաննեսը գրում է "Էջմիածին" օպերան: 1948-51թթ հայ երաժիշտը դասավանդում է Բոստոնի կոնսերվատորիայում: 1951թ տեղափոխվում է Նյու-Յորք եւ աշխատանքի անցնում “Ամերիկայի Ձայն”-ում: Սկզբում սցենարներ է գրում հայկական բաժնի համար, ապա տնօրինում է երաժշտական բաժինը, իսկ ավելի ուշ նշանակվում Մերձավոր Արեւելքի եւ Տրանսկովկասյան բաժինների խորհրդատու:
   Ալան Հովհաննեսն իր առաջին “Ardent Song” բալետը գրել է 1954թ, երկրորդը` “Circe”-ը` 1963թ: Նախնիների հայրենիք` Հայաստան այցելել է մեկ անգամ` 1963թ: Այցելության ժամանակ հայկական ներդաշնակ հոգեւոր երաժշտության ձեռագրեր է նվիրել Չարենցի անվան արվեստի եւ գրականության պետական թանգարարնին:
   ԱՄՆ Ռոչեստր քաղաքի համալսարանի (1958թ), “Bates” քոլեջի (1959թ) եւ Բոստոնի կոնսերվատորիայի (1987թ) կողմից նրան պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել:
1973թ գրել է իր 3-րդ եւ վերջին` “Myth of a Voyage” օպերան:
   Հաջորդ 20 տարիներին մաեստրոն գրել է ավելի քան 37 նոր սիմֆոնիաներ:
   Ալան Հովհաննեսն ամուսնացել է սոպրանո Հինակո Ֆուջիարայի հետ: Հայ հանճարեղ երաժիշտը մահացել է 2000թ հունիսի 21-ին:
   Մահվանից հետո նրա կինն ու դուստրը հիմնել են Հովհաննես-Ֆուջիարա երաժշտական-հրատարակչական ընկերությունը: 2004թ ծրագրվել է Երեւանում հիմնել Ալան Հովհաննես    ազգային հետազոտական կենտրոնը, որը Արվեստի եւ գրականության ԱՄՆ պետական թանգարանի մաս պետք է կազմի:



Բեն Բաղդիկյան
Մեծ հեղինակություն վայելող ամերիկյան մեդիա քննադատ, պրոֆեսիոնալ լրագրող, մանկավարժ, Կալիֆոռնիայի համալսարանի լրագրության ֆակուլտետի վաստակավոր դեկան, լրագրության ասպարեզում ամանահեղինակավոր Պուլիցերյան մրցանակակիր, ամերիկյան հայտնի “Վաշինգտոն փոստ” բյուրոյի նախագահ, ավելի ուշ միեւնույն թերթի ազգային լուրերի պատասխանատու խմբագիր, հետագայում նաեւ պարբերականի օմբուցմեն, միջազգային թղթակից, ով լուսաբանել է պատերազմներ եւ հեղափոխություններ, ծագումով հայ Բեն Բաղդիկյանը ծնվել է 1920թ Թուրքիայի Մարաշ քաղաքում: 
    Տղան շատ փոքր էր, երբ հայուհի մայրը մահացել է եւ նա մեծացել է մանկատանը, ինչն էլ դարձել է պատճառ, որ մոռանա մայրենի լեզուն: 
   Լրագրողի մասնկագիտական կարիերա սկսել է 1941թ-ից` աշխատելով ոլորտի ամենահեղիանակավոր լրատվամիջոցներում: Միեւնույն ժամանակ քննադատական հոդվածներ է գրել զանգվածային լրատվամիջոցների հասցեին:
   1951թ Բաղդիկյանը մի քանի տարի աշխատել է որպես “Morning union” հանդեսի թղթակից:
   1960-ականներին նրան նկատել է “Վաշինգտոն փոստ” պարբերականի ղեկավարությունը եւ հրավիրել աշխատանքի: Այդ տարիներին էլ աճել է Բեն Բաղդիկյան լրագրողի հեղինակությունը:
    Նրա հետաքրքրությունների շրջանակը բավական լայնացել է “Վաշինգտոն փոստում” աշխատած տարիներին: Ավանդական սոցիալական անարդարության վերաբերյալ թեմաներին ավելացել են դատական համակարգին առնչվող խնդրահարույց թեմաներ: 
   1970-ականներին Բաղդիկյանն արդեն պարբերականի գլխավոր խմբագիրն էր: Միեւնույն ժամանակ համագործակցել է “Նյու Յորք թայմս”-ի, “Բոստոն գլոբ”-ի, “ֆորչուն”-ի, “Թայմ”-ի եւ արեւմտյան Ամերիկայի մի շարք այլ հանդեսների հետ: 
    Նրան պատվիրում էին գրքեր գրել երկրում տեղի ունեցող առանձին սոցաիալական գործընթացների վերաբերյալ:
    1971թ “Հարպեր եւ Ռոու” հրատարակչությունը տպագրել է Բաղդիկյանի “Տեղեկատվական մեքենանաներ” գիրքը, որում հեղինակը բացահայտել է տեղեկատվություն հավաքելու եւ սպառողին հասցնելու մասնագիտական յուրահատկությունները, ինչպես նաեւ դրա ընկալումը սպառողի կողմից: 
   1975թ` Հայոց Ցեղասպանության 60-րդ տարելիցին ամերիկյան պարբերականները սկսեցին նախազգուշացնել հայերի կողմից պատրաստվող ծրագրերի մասին: Նման աշրավի հեղինակները թուրքերի կողմից վարձված հանդեսներն էին: Բաղդիկյանը չդիմանալով նման զեղծարարությանը, գործի դրեց մասնագիտական ողջ ներուժն ու նման հայտարարություններով հանդես եկող պարբերականներից մեկի խմբագրությանը ստիպելց հրապարակավ ներողություն խնդրել իրենց տպագրած ստահոդ լուրերի համար:
    Դրանից հետո քիչ թե շատ իրեն հարգող հեղինակ Հայկական թեման քննարկման առարկա դարձնելիս երկար ծանր ու թեթեւ էր անում եւ սեփական մտքերն արտահայտելուց առաջ մանրակրկիտ ֆլիտրում:
   Բաղդիկյանի ելույթները Հայկական թեմայով օգնեցին անցնել ռուբիկոնը: Նա միացավ Հայ Բարեգործական Ընդհանուր Միությանը: 
    Սկսեց հոդվածներ գրել նաեւ արտերկրներում հրատարակվող հայկական պարբերականներում եւ կանոնանավոր կերպով հաճախել հայկական եկեղեցի: 
    1978թ Բաղդիկյանը հրավեր ստացավ մշտական դասախոսել Բերքլիի համալսարանի լրագրության ֆակուլտետում: 
   1982թ Բաղդիկյանին շնորհվեց է դոկտորի կոչում: 
   Նրա հեղինակած գրքերից են “Ես հայ եմ” 2000թ, Բեն Բաղդիկյան. լրագող հանուն արդարության:
Ամենամեծ հեղինակություն վայելող հայազգի լրագրողի մրցանակների եւ պարգեւների շարքը համալրում են լրագրության ասպարզում հետազոտությունների եւ քննադատությունների համար շնորհված Պուլիցերյան մրցանակը, ամերիկյան հասարակության լրագրության դպրոցի ադմինիստրացիայի կողից շնորհված “Լրագրության ասպարեզում ամենաճանաչված քննադատ” մրցանակը, Ջեյմս Մեդիսոնի անվան մրցանակը, ամերիկյան գրադարանների ասոցիայի մրցանակը եւ այլն:



Բրեդ Ավագյան
Ամերիկահայ քաղաքական գործիչ Բրեդլի Փոլ Ավագյանը ծնվել է 1961թ փետրվարի 4-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում, հայազգի Լարի եւ Կատրին Ավագյանների ընտանիքում, ովքեր ծագումով պատմական Հայաստանի Մուշ քաղաքից են գաղթել ԱՄՆ:
   Բրեդ Ավագյանը մեծացել է Օրեգոն նահանգում եւ հաճախել տեղի հանրային դպրոցներից մեկը: 1984թ ավարտել է Օրեգոնի նահանգային համալսարանի հոգեբանության ֆակուլտետը, հետո էլ ուսումը շարունակել է Լուիս եւ Քլարք իրավունքի բարձրագույն դպրոցում եւ 1990թ իրավաբանի դոկտորի կոչում ստանալով` ավարտել է հաստատությունը: “Փոխհատուցում երիտասարդներին” նախագիծն է կյանքի կոչել իրավական դպրոցում ուսանելու տարիներին: Մասնագիտական կրթություն ստանալուց անմիջապես հետո որպես դատապաշտպան աշխատանքի է անցել որպես մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակում: Հսկայական աշխատանքներ է իրականացրել “Ընտրողների իրավունքների պաշտպանությամբ” զբաղվող լիգայի վաշինգտոնյան գրասենյակը հիմնելու գործընթացի ժամանակ:
   Նահանգապետ Բարբարա Ռոբերտսի նշանակմամբ Ավագյանն ստանձնել է “Հոգեվերլուծաբանների նահանգային խորհրդի” նախագահի պաշտոնը: Նա ղեկավարել է նաեւ Օրեգոնի “Գործարար կառավարման ցանցի”, ինչպես նաեւ “Աշխատավորների հանձնաժողովի” պատվավոր ղեկավարի պաշտոնում:
   1998թ նահանգային Սենատի ընտրություններում հաղթանակ տանելով հակառակորդ հանրապետական Թոմ Հարթանգի նկատմամբ, հայազգի Ավագյանն անցել Օրեգոնի նահանգային Սենատ: 
   Իսկ 2002թ ընտրություններից հետո կրկին հաղթանակած քվեներով Օրեգոնի Ներկայացուցիչների պալատում ներկայացրել է Փորթլանդը: Նույն պաշտոնում վերընտրվել է նաեւ 2006թ:
   Օրենսդիր մարմնում ղեկավարել է “Շրջակա միջավայրի եւ բնական հանածոների հանձնաժողովը”, իսկ 2007թ նահանգային օրենսդիր կառույցը նրան շնորհել է տարվա “Համերաշխության դեսպան” տիտղոսը:
   2008թ ղեկավարել է նահանգային բնակտարածքներ ջրամատակարարման որակի բարձրացմամբ զբաղվող հանձնաժողովը: 
   2007թ Բրեդ Ավագյանն իր թեկնածությունն է առաջադրել Օրեգոնի նահանգային քարտուղարի պաշտոնում եւ կրկին հաղթել ընտրություններում:
   2008թ նշանակվել է նահանգի “Աշխատանքի եւ արդյունաբերության հանձնաժողովի” հանձնակատար: 
   Ներկայումս բնակվում է Փորթլանդի Բեւերտոն քաղաքում:



Շավօ Օդաջյան
Ամերիկահայ երաժիշտ, աշխարհահռչակ "System of a down" ռոք խմբի բասս գիթարահար, Լոս- Անջելոսում մեծ հռչակ վայելող դի-ջեյ Շավո Օդաջյանը (Շավարշ) ծնվել է Երեւանում, 1974թ ապրիլի 22-ին: Մանկությունն անցել է ծննդավայրում: Փոքր երեխա էր, երբ ընտանիքով տեղափոխվել են Իտալիա, այնտեղից էլ ԱՄՆ եւ վերջնականապես բնակություն հաստատ ել Կալիֆոռնիա նահանգում: 
   Պատանու դաստյարակությամբ հիմնականում զբաղվել է տատիկը: Հաճախել է նույն "Roz and Alex Pilibos" հայկական դպրոցը, ուր ուսանել են "System of a down"-ի ապագ ընկերները` Սերժ Թանգյանն ու Տարոն Մալաքյանը: 
   Քոլեջում ստանալով տնտեսագետի որակավորում, Շավո Օդաջյանն սկսել է աշխատել բանկում: 1993թ հանդիպելով "Soil" խումբը ներկյացնող Թանգյանի եւ Մալաքյանի հետ, ընդունել է վերջիններիս առաջարկը եւ դարձել խմբի ղեկավարը: 1995թ-ից մի կողմ դնելով տնտեսագետի մասնագիտությունը, դարձել է խմբի բաս գիթահարը: 
   Ավելի ուշ տղաները Տարոն Մալաքյանի "Victims of a down" բանաստեղծության հիման վրա խումբը վերանվանել են System of a down: 
   Երաժշտական գործունեությունից բացի Օդաջյանը հանդես է եկել որպես ռեժիսոր` նկարահանելով "System of a down"-ի "Aerials", "Toxicity", "Question", "Hypnotize" տեսահոլովակները: 1993թ կինոաստղ Առնոլդ Շվարցենեգերի հետ նկրահանվել է "AC/DC" խմբի "Big gun" տեսահոլովակում: 2001թ Թանգյանի հետ համատեղ աշխատել է երգիչ Արտո Թունջբոյաջյանի "Ser art" ալբոմի վրա



Ջեյմս Բաղյան
Ամերիկահայ ինժեներ, սպորտսմեն, բժշկագիտության դոկտոր եւ վերջապես հայազգի առաջին տիեզերագնաց Ջեյմս Ֆիլիպի Բաղյանը ծնվել է 1952 թ փետրվարի 22-ին` ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում` ղարաբաղցի ներգաղթյալների ընտանիքում: Հայրը նույնպես օդաչու է եղել:
   Հաճախել է Ֆիլադելֆիայի կենտրոնական միջնակարգ դպրոցը: 1969-73թթ սովորել է “Drexel” համալսարանում` ստանալով ինժեներ-մեխանիկի բակալավրի որակավորում: Ապա ուսումը շարունակել է “Thomas Jefferson” համալսարանում եւ 1977թ պաշտպանելով թեզը` ստացել բժշկական գիտությունների դոկտորի կոչում:
   1974-78թթ մասնակցել է բազմաթիվ ավիացիոն մրցույթների, իսկ 1982թ-ից ընդգրկվել է ԱՄՆ տիեզերագնացների խմբի կազմում:
   1973թ որպես ինժեներ աշխատանքի է անցել Բրիստոլ քաղաքի “3Մ” գործարանում: 1976-78թթ ԱՄՆ ռազմածովային ավիացիոն փորձարարական կենտոնի (Մերիլենդ նահանգ) ինժեներ մեխանիկն է եղել: 1978թ որպես վիրաբույժ եւ բժիշկ հետազոտող, աշխատել է Լեոնիդ Ջեկսոնի անվան կենտրոնում ` միաժամանակ ուսանելով Տեխասի ԱՄՆ Ռազմական ուժերի թռիչքային վիրաբուժության եւ ԱՄՆ Ռազմական ուժերի ավիացիոն-տիեզերական բժշկության դպրոցներում:
   1986թ ստացել է պրոֆեսիոնալ ինժեների, իսկ 1987թ` տիեզերանավի բժշկի վկայագրեր: 1980թ հուլիսից որպես տիեզերագնաց սկսել է աշխատել ՆԱՍԱ-ում (Ամերիկյան ազգային ավիա–տիեզերական գործակալություն):
   1989 թ մարտի 13-18-ը, որպես բժշկակենսաբանական հետազոտությունների մասնագետ, առաջին անգամ թռիչք է կատարել ամերիկյան “Դիսքավերի” տիեզերանավով։
   Նա մարդկային գործոնների, շրջակա միջավայրի եւ տիեզերանավի բժշկության վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների հեղինակ է: Ջեյմսը 337 ժամ անց է կացրել տիեզերքում:
   Հայ տիեզերագնացն ամուսնացել է ամերիկացի Թանդ Բեկսոնի հետ: Նրանք 4 երեխա ունեն:
   Բաղյանը եղել է Տիեզերական բժշկության ասոցիացիայի, ՆԱՍԱ-ի Օդաչու-վիրաբույժների միության, Ամեիկացի ինժեներ- մեխանիկների միության, Ալֆա եւ օմեգա, Տիեզերագնացների ասոցիացիայի եւ այդ ոլորտի բազմաթիվ այլ կազմակերպությունների անդամ:
Իր գործունեության համար Բաղյանը պարգեւատրվել է ՆԱՍԱ-ի մեդալով, տիեզերագնաց Կամարովի անվան տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի տիեզերագնացի դեպլոմով, տիեզերական հիվանդությունների բուժման մեթոդների մշակման, ինչպես նաեւ 1989թ եւ 1991թ տիեզերք կատարած թռիչքների համար` ՆԱՍԱ-ի մրցանակներով:
   Այժմ Բաղյանը զբաղվում է պրոֆեսիոնալ բիոբժշկական հետազոտական աշխատանքներով եւ ղեկավարում է “Վետերանների առողջության պահպանման” ազգային կենտրոնը:



Սերժ Թանգյան
  Ամերիկահայ երաժիշտ, երգահան, երգիչ, պոետ, աշխարհահռչակ System of o down ռոք խմբի անդամ (վոկալ, հարվածային գործիքներ), Axis of justice (Արդարադատության առանցք) հասարակական կազմակերպության հիմնադիր Սերժ Թանգյանը ծնվել է 1967թ օգոստոսի 28-ին Լիբանանում, հայի ընտանիքում:
   Թանգյանի մանկությունն անցել է ծննդավայում: 1975թ ծնողների եւ եղբոր` Սեւակի հետ տեղափոխվել է Լոս-Անջելես: Տեղի Ռոս եւ Ալեքս Ֆիլիպոս հայկական դպրոցում տղան միաժամանակ ուսանել է երաժշտություն եւ մարկեթինգ: 
   Սերժ Թանգյանը դեռ պատանեկան տարիներին հիմնել է "Ultimate Solutions" փոքրիկ ընկերությունը, որը զբաղվում էր ծրագրային ապահովմամբ: Նա նաեւ բանաստեղծություններ է գրել եւ առաջին §Զով պարտեզներ¦ հատորյակը տպագրել է սեփական միջոցներով:
   1994թ Թանգյանը ծանոթացել է երաժիշտ Դարոն Մալաքյանի հետ եւ միասին հիմնել են Soil խումբը: Ավելի ուշ նրանք ծանոթացել են Թանգյանի ուսանած երաժշտական դպրոցի աշակերտ Շավո Օդաջյանի հետ, ով ի դեպ այդ ժամանակ որպես տնտեսագետ բանկում էր աշխատում: 
   Օդաջյանը ժամանակավորապես դարձել է խմբի մենեջերը, իսկ ավելի ուշ թողնելով աշխատանքը, որպես բաս գիթարահար միացել է խմբին: Այդպես ծնվել է հայտնի System of o down ռոք խումբը:
   Երաժշտական կարիերայի ընթացքում Թանգայնը System of o down խմբի հետ ձայնագրել է 5 ալբոմ, մեկը` երգիչ Արտո Թունջբոյաջյանի եւ "Serart եւ Elect the dead" սոլո ալբոմը: 
   Թանգյանը խմբից անկախ 2008թ հուլիսի 16-ին Սանկտ-Պետերբուրգի "Յուբիլեյնի" սպորտային դահլիճում հանդես է եկել մենահամերգով: 2008թ մասնակցել է Praxis խմբի "Profanation" ալբոմի ձայնագրման աշխատանքներին: 
   Ներկայումս Թանգյանն աշխատում է իր նոր ձայներիզի վրա, որը կլինի ջազ եւ գործիքային ոճերի հիանալի համաձուլում:
   Ամերիկացի երգահան Սթիվեն Սեթըրի հետ համատեղ Թանգյանը նաեւ երգեր է գրում:
System of o down-ի կազմում 2002թ, 2003թ եւ 2007թ Ս. Թանգյանը ներկայացված է եղել "Գրեմմի" մրցանակաբաշխությանը: 
   2005 "Եվրոպական երաժշտական մրցանակաբաշխություն"-ում լավագույն կատարման համար System of o down-ը արժանացել է մրցանակի եւ նույն նոմինացիայում 2006թ` "Գրեմմի":



Ջորջ Մակար Մարտիկյան
Ամերիկահայ հայտնի խոհարար (1938թ Կալիֆոռնիայում հիմնել է մեծ համբավ վայելող Omar Khayyam’s ռեստորանային ցանցը) ինչպես նաեւ մեծ բարերար Ջորջ Մակար Մարտիկյանը ծնվել է 1903թ նոյեմբերի 7-ին, Արեւմտյան Հայաստանի Պապեր քաղաքում, հայի ընտանիքում:
     Հայրը` Մակար Մարտիկյանն ու մայրը` Հայկանուշ Ամիրյանը 1915թ Օսմանյան թուրքերի կողմից հայերի դեմ իրականացրած Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերից երկուսն են դարձել, իսկ տղային թուրքական բանտ են գցել:
     Երբ լրացել է պատանու 15 տարին, թուրքերը նրան դատապարտել մահապատժի, սակայն ինչ-ինչ հնարքներով նրան հաջողվել է 1922թ փախուստի դիմել եւ ժամանակավոր ապաստանել Մերձավոր Արեւելքում, որտեղից էլ գաղթել է ԱՄՆ:
     Հուլիսի 24 Մարդիկյանը համարում է իր 2-րդ ծնունդը, քանի որ այդ օրն էր նա ոտք դրել ամերիկյան հողի վրա եւ առաջին բանը որ տեսել էր, դա Նյու-Յորքի հայտնի Ազատության արձանն էր: Նրա խոսքով, հենց այնտեղից էլ սկսվում է իր կենսագրությունը:
     Նյու Յորքից Սան Ֆրանցիսկո տանող գնացքում նա հիշում էր, որ կերել է միայն կարտոֆիլով աղցան, քանի որ դա միակ բանն էր, որի համար կարողացել է վճարել եւ նաեւ միակ ուտեստը, որը անգլերենով ծանոթ է եղել կերակրացանկից: Ճանապարհին բարձր բղավել է, որ մի օր անպայման սեփական ռեստորանն է ունենալու:
     Սան Ֆրացիսկոյում երկար ժամանակ աշխատել է որպես սրճարանի սպասք լվացող:
1930թ տեղափոխվել է Ֆրեզնո եւ հայաբնակ այդ քաղաքում բացել մի փոքրիկ ճաշարան եւ անվանել այն իրանցի մեծ պոետ Omar Khayyam անունով: Նրա ամենաշատ հնչեցրած արտահայտությունը հետեւյալն էր. “Ես եկել եմ ամերիկացիներին սովորեցնեմ, թե ինչպես են լավ ու համեղ ուտում”: Չնայած ծանր ժամանակներին, նրա ճաչարանը միշտ լի էր այցելուներով, ովքեր սիրում էին տեղի հայկական մթնոլորտը:
     1938թ Մարտիկյանի գործերը գնալով լավանում էին եւ Ֆրեզնոյի ճաշարանին փոխարինեցին Սան Ֆրանցիսկոյի 2 մեծ սրճարանները: 1944թ հրատարակվեց խոհարարական արվեստի հմտությունների մասին “Omar Khayyam-ի ուտեստները” գիրքը, որը հետագա տասնամյակներում վերահրատարակվեց անհամար օրինակներով:
     1942-54թթ Մարտիկյանը ամերիկյան բանակում աշխատել է որպես խորհրդատու եւ տարիների վաստակի համար արժանացել է նախագահի պաշտոնական շնորհակալագրին:
1945թ կազմակերպել է Միացյալ Ազգերի միջազգային կազմակերպության համաժողովի ընդունելությունը Սան Ֆրանցիսկոյում:
     1951թ արժանացաել է նախագահի Ազատության պատցո մեդալին:
     “Օգնություն անտուն հայերին” ծրագրի շրջանակում մարդասիրական մեծածավալ օգնություն է ցուցաբերել հայ գաղթականներին:
     1956թ լույս է տեսել Մարտիկյանի ինքնակենսագրական “Ամերիկայի երգը” գիրքը:
     Մահացել է 1977թ հոկտեմբերի 23-ին:

Գարո Արմեն
Ամերիկահայ գիտնական եւ գործարար Գարո (Կարո) Արմենը ծնվել է Ստամբուլում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի դպրոցներից մեկում: 17 տարեկանում մեկնել է ԱՄՆ եւ հաստատվել Բրուքլինում բնավող հայ Դիքիջյանների ընտանիքում:
Ուսում է ստացել Նյու-Յորքի "Քուրինջ" քոլեջում, իսկ Ֆիզիկակական քիմիայի դոկտորի աստիճան`Նյու-Յորքի քաղաքային համալսարանի "Շրջանավարտների կենտրոնում":
   Որպես գիտաշխատող անմիջապես աշխատանքի է նշանակվել Լոնգ Այլնդի Բրուքվեյն ազգային լաբորատորիայում (նրա աշխատանքը վերաբերում էր ֆոտոսինթեզի եւ էներգիայի անջատմանը):
Բաժնետոմսերի շուկայով տարված` Արեմնը հեռացել է լաբորատորիայից եւ աշխատնաքի անցել Ուոլ Սթրիթում` որպես "Ի. Էֆ. Հաթըն" ընկերության առողջապահական հարցերի վերլուծաբան:    Այնտեղ ձեռք բերած փորձը նրան թույլ են տվել հիմնել սեփական առողջապահական ընկերությունը:
   1994թ Արմենը գործընկերոջ` հնդիկ պրոֆեսոր Պարմոդ Սրիվաստավայի հետ պատերազմ է հայտարարել քաղցկեղին եւ հիմնել "Անթիջենիքս" կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի համանախագահն ու գործադիր տնօրենը Գարո Արմենն է:
   Միաժամանակ 2002-2004թթ "Էլան" կենսադեղագործական կորպորացիայի խորհրդի տնօրենն էր:
   Դոկտոր Արեմնը հիմնադրել է նաեւ "Հայաստանի մանուկներ" հիմնադրամը, որի գործունեությունն ուղղված էր երեխաների եւ երիտասարդության դրական զարգացմանը` Հայաստանի գյուղական վայրերը վերակենդանացնելու եւ մանուկների համար առողջ ու կայուն ծրագրեր իրականացնելու միջոցով:
  Նախքան "Անթիջենիքս" –ը, Գարո Արենը հիմնադրել է դրամական կառավարման, կենսատեխնոլորգիական եւ դեղաբանական ընկերություններով մասնագիտացած "Արմեն փարթնըրս" ընկերությունը:
   Բացի այդ, Գարո Արմենը 1993թ ստեղծել է "Իմունեքս Լեդերլի" ուռուցքաբանական կենտրոնը:
Ավելի վաղ Դին Ուիթըր Ռենըլդզ հաստատության հետազոտությունների վարչության նախագահն էր:
    2002թ "Էրնթս եւ Յանգը" Արմենին ճանաչել է "Տարվա կենսատեխնոլորգիական ձեռնարկատեր":



Ջոն Դոլմայան

Ջոն Դոլմայան  Ամերիկահայ երաժիշտ, "System of a down" ռոք խմբի անդամ (հարվածային գործիքներ) Ջոն Դոլմայանը ծնվել է Լիբանանում, հայի ընտանիքում, 1973թ հուլիսի 15-ին: 
   Տղան 5 տարեկան է եղել, երբ Լիբանանում քաղաքացիական պատերազմ է սկիզբ առել եւ հայրը ստիպված ընտանիքով հեռացել է երկրից: Սկզբում բնակություն են հաստատել Կանադայում, ապա տեղափոխվել են Լոս-Անջելես: 
   Երաժշտական նախասիրության ձեւավորման, ինչպես նաեւ դաստյարակման գործում մեծ է եղել երաժիշտ հոր դերը, ով նվագում էր հայկական եւ ջազ երաժշտություն, ինչպես նաեւ սաքսոֆոնահար էր:
   Մինչեւ "System of a down"-ի տղաներ հետ ծանոթալն ու խմբի անդամ դառնալը, Ջոնը հարվածային գործիքներ է նվագել տարբեր խմբերում: 
   Հարվածային գործիքներ նվագելու նրա ոճը շատ ինքնատիպ էր եւ մեծ ազդեցություն է թողել թմբկահարների մեծացող սերնդի վրա:
   Շատ երաժշտագետների կարծիքով հիմնականում Դոլմայանի տաղանդի եւ ոճի արդյունքում է "System of a down" երկրպագուների հսծ բանակ հավաքել: 
   Խմբի կազմում Դոլմայանը թողարկել է 5 ալբոմ, ինչպես նաեւ լավագույն կատարման համար արժանացել է Gremmy մրցանակի, 2006թ "Question" երգի համար հաղթել են "MTV good woodie aword" մրցույթում, նույն թվին ճանաչվել է տարվա լավագույն թմբուկահար:
   Հիմա նա ապրում է Լաս-Վեգասի իր նոր բնակարանում եւ երաժշտական գործունեությունից բացի վարում է "Hey that's amore" անունը կրող սուրճի խանութի գործերը: