Հերոսների կյանքը




Վազգեն Սարգսյան
Վազգեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար, վարչապետ

Վազգեն Սարգսյան (Մարտ 5 1959 թ. - Հոկտեմբեր 27, 1999 թ.) — հայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ վարչապետ (1999-ի հունիսի 1-ից), պաշտպանության նախարար, Հանրապետական կուսակցության նախագահ, «Միասնություն» դաշինքի համանախագահ, ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1985-ից։
Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը (1976-80) 1979-83-ը աշխատել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ իր հարազատ Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։
1983-1986 թթ.-ին եղել է Արարատի ցեմենտի գործարանի կոմերիտմիության քարտուղարը։ Աշխատակցել է «Գարուն» ամսագրին՝ որպես հրապարակախոսության բաժնի վարիչ (1986-1989 թթ.) 1987-ին «Հացի փորձություն» գրքի համար արժանացել է Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակին։
1990-1992-ին «Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատարն էր և Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 1991-92-ին` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար։ 1992-93-ին` ՀՀ նախագահ խորհրդական պաշտպանության հարցերի գծով, ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ։ 1993-ից` «Երկրապահ» կամավորական միության նախագահ, 1993-95-ին` ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար, 1995-99-ին` ՀՀ պաշտպանության նախարար։ 1999-ի հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր։
Սպանվել է 1999-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչական գործողության ժամանակ


Մոնթե Մելքոնյան
Մոնթե Մելքոնյանը (Նոյեմբերի 25, 1957 - Հունիսի 12, 1993) — Ղարաբաղյան պատերազմի հերոս և ՀԱՀԳԲ-ի նախկին անդամ։ ՀՀ ազգային հերոս։ Ուրարտագետ, Հայ Դատի և արցախյան ազատամարտի նվիրյալ:
1991թ.–ի սկզբին հիմնել է Հայրենասիրական ջոկատը:
1992թ.-ից Արցախի Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար:
Զոհվել է 12.06.1993 Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում:
Ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում, եղեռնի ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում: Իր ողջ գիտակից կյանքում նա պայքարեց հայերի իրավունքների,հայոց ցեղասպանության ճանաչման և մեր հայրենիքի վերատիրման համար : Հնագիտության պրոֆեսոր էր և տիրապետւմ էր 8 լեզուների:
1980 թվականից անդամագրվելով Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակին՝ կարճ ժամանակում դարձավ նրա ղեկավարներից մեկը:
1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի «Վան» գործողությունը, որը ՀԱՀԳԲ-ին հասցրեց իր պատմության գագաթնակետին:
1981-ի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օրլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով: Նա սկզբում դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման,իսկ ավելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից: Դատարանում Մոնթեն հայտարարեց՝ «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն...»: 1985-ին նա նորից կեղծ անձնագրով մտավ Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով: Մոնթեն բանտից դուրս եկավ 1989 թվականի հունվարի 16-ին և մի քանի տարի տարբեր երկրներում դեգերելուց հետո՝ ժամանեց Հայաստան,որտեղ արդեն սկսվել էր Արցախյան ազատագրական պայքարը: Այստեղ նա ընդունեց Ավո կեղծանունը և 1991 թվականի սեպտեմբերին մեկնեց Արցախ: 1992 թվականին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնեց Մարտունու շրջան շտաբի պետի պարտականությունը: Այստեղ կարճ ժամանակում նա շահեց բնակչության սերն ու հարգանքը,իր անկեղծությամբ ու մաքրությամբ: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը:
1993-ի հունիսի 12-ին Մոնթեն և իր ընկերները Մարզիլի գյուղի մոտ հանդիպում են զրահամեքենայի: Կարծելով հայեր են՝մոտենում են,պարզվում է ազերիներ են: Սկսվում է փոխհրաձգություն,որի արդյունքում սպանվում են Մոնթեն և ընկերը՝ Սարիբեկը: Հետմահու Մոնթեն արժանացավ Ազգային Հերոս կոչմանը:
Փա՜ռք հայոց բոլոր վրիժառուներին,փա՜ռք մեր բոլոր նահատակներին: Մենք միշտ հիշում ենք Ձեզ,մե՜նք շարունակելու ենք ձեր կիսատ թողած գործը և ինչպես Մ.Գորգիսյանն էր ասում՝ «Կեցցե՜ այն Հայաստանը,որ վաղն է գալու...»:


Վիտյա Այվազյան

Վիտյա Վորոշի Այվազյան (1955 – 1990 ) — ազային-ազատագրական շարժման գործիչ: Ծնվել է 31.12.1955 Սպանդարյան գյուղում : 1977 ավարտել է Երևանի պետական համալսարանը : 1979-81-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում: 1989-ից ՀՀՇ անդամ ,1989-ի հունվարի 7-ին ակտիվ քաղաքական և ազգային-ազատագրական պայքարի կոչերի համար ձերբակալվել է և շուրջ մեկ ամիս պահվել Նուբարաշենի բանտում: Զոհվել է դավադիր գնդակից 20.08.1990թ   երբ Գ. Միքայելյանի հետ գնացել է ՀԱԲ-ի շտաբ` զինական միասնության բանակցություններ վարելու:

1990թ ՀՀ ԳԽ պատգամավոր : Վ. Այվազյանի մասին է Ա. Աբովյանի «Երկու կրակոց»՚ տեսաֆիլմը :

Հետմահու 20.09.1996թ. արժանացել է ՀՀ ազգային հերոսի կոչման :






Թաթուլ Կրպեյան
                                                                     
Թաթուլը
ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում: Տարրական եւ միջնակարգ կրթությունը ստացել է Թալինի Տեխնիկական դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ: Խորհրդային Միության բանակում ծառայելուց հետո ընդունվել է Երեւանի Պետական ՀամալսարանիՊատմության ֆակուլտետ: Համալսարանի առաջին կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը: Թաթուլը նաեւ Լեռնային Ղարաբաղը ՀԱՅԱՍՏԱՆի հետ վերամիավորելուն ուղղված «Միացում» կազմակերպության անդամ էր:

1990թ. սեպտեմբերին ԹԱԹՈՒԼը մեկնեց Լեռնային Ղարաբաղ, որտեղ վիճակը շարունակում էր վատանալ: Իր իսկ հիմնած զինված խմբով 1990թ. սեպտեմբերից մինչեւ 1991թ. մայիս իրականացրել է Գետաշենի շրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը` ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի եւ ոստիկանական խմբավորումների: Քաջի մահով ընկել է 1991թ. ապրիլի 30-ին «Օղակ» գործողության ժամանակ: 1996թ. սեպտեմբերի 20-ին արժանացել էՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ բարձրագույն` Ազգային հերոսի կոչման: Թաթուլը թաղված է հայրենի ԱՐեգ գյուղում, որը հերոսի պատվին վերանվանվել է Թաթուլ: Գյուղում կանգնեցված է տուֆակերտ հուշարձան, որի ճարտարապետն է Տարիել Հակոբյանը:

 
Օղակ գործողություն


1991թ. գարնանը Լեռնային Ղարաբաղի հյուսիսային շրջաններում ավելի էր սրվում պատերազմական իրադրությունը: 1991թ. ապրիլին խորհրդային և ադրբեջանական իշխանություններն այս գյուղերի դեմ ուղղված ռազմական գործողություն սկսելու որոշում ընդունեցին:

Մոսկվայում ստեղծված մարդու իրավունքների «Մեմորիալ» կենտրոնը վերականգնել է այդ օրերի իրադարձությունները: 1991թ. ապրիլի 30-ին Չորրորդ բանակը, իսկ քիչ աւելի ուշ` ադրբեջանական ՕՄՕՆը հարձակվեցին Շահումյանին մոտ գտնվող Գետաշենի վրա: Օմօնականները, հարձակվելով տների վրա, սկսեցին թալանել եւ կողոպտել դրանք. միեւնույն ժամանակ հարձակման ենթարկվեցին տեղի բնակիչները: Մահացածների մեծ մասը տասնութից տասնինը տարեկան էր:

ՄԱՀ ԻՄԱՑԵԱԼ

Թաթուլը հաճախ էր կրկնում, որ ,Գետաշենը կդատարկվի միայն իր դիակի վրայով: Վերջին անգամ Երեւանում գտնված ժամանակ Թաթուլն ասել է բառացիորեն հետեւյալը. <<Գիտեմ, որ Երեւան այլեւս չեմ գա, ինձ կբերեն...>>:





Քրիստափոր
Իվանյան


Քրիստափոր Իվանի Իվանյան (դեկտեմբերի 20 1920 թօգոստոսի 30 1999 թ.) - հայ ռազմական գործիչգեներալ-լեյտենանտ, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս՝ «Ոսկե արծիվ» շքանշանակիր (հետմահու 2000 թ.):- 


Ուսումը


§  1940 թվականին ավարտել է Թբիլիսիի հրետանավորների ուսումնարանը:

§  1949 թվականին Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան:

§  1962 թվականին ավարտել է Լենինգրադի զինվորական օկրուգի հրետանային ակադեմիայի բարձրագույն կուրսերը:

Ծառայությունը


§  1938-1978 ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:

§  1941-1945 մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին:

§  1941-1942 հրետանային գնդի շտաբի հրամանատարի խորհրդական:

§  1942-1943 — 195-րդ ականանետային գնդի հրամանատար:

§  1943-1944 — 318-րդ հրաձգային դիվիզիայի հրետանու հրամանատար (նրա կազմում հասել է Չեխոսլովակիա):

§  1949-1952 հրետանային կորպուսի նախապատրաստական բաժնի ղեկավար:

§  1952-1955 — 280-րդ Գվարդիական հակատանկային գնդի հրամանատար (ԳԴՀ-ում տեղակայված ԽՍՀՄ զորքերի կազմում):

§  1956-1958 Հատուկ հակատանկային Գվարդիական գնդի հրամանատար:

§  1958-1961  Օդեսայի պետական համալսարանի զինվորական ամբիոնի ղեկավար:

§  1962-1968  Օդեսայի զինվորական օկրուգի 52-րդ հրաձգային բրիգադի հրամանատար:

§  1968-1973  Օդեսայի զինվորական օկրուգի 14-րդ բանակի հրթիռային զորքերի և հրետանու հրամանատար:

§  1973-1978 Անդրկովկասյան զինվորական օկրուգի հրթիռային զորքերի և հրետանու հրամանատարի տեղակալ:

§  1992 նշանակվում է Արցախի ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի խորհրդատու: Եղել է ԼՂՀ Զինված ուժերի հրամանատարի առաջին տեղակալ, պաշտպանության նախարարի տեղակալ, ԼՂՀ նախագահին կից քնչական կոմիտեի նախագահ:

 


Արկադի Տեր-Թադևոսյան


   Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյան (Կոմանդոս) (ծնվել է Մայիսի 22, 1939, Թբիլիսի), գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս, նախկինում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Փոխնարար։ Տեր-Թադևոսյանը պատկանում է այն Խորհդային սպաների թվին որոնք Արցախյան պատերազմի սկզբից գլխավորեցին հայկական ջոկատների պայքարը։ Ազատամարտի ընթացքում նրա ամենավառ հաղթանակն է համարվում Շուշիի ազատագրումը, որը ունեցավ մեծ հոգեբանական և ռազմավարական ազդեցություն պայքարի հետագա ընթացքի վրա:

Կենսագրություն


Արկադի Տեր-Թադևոսյան ծնվել է 1939-ի մայիսի 22-ին, Թբիլիսիում: Ավարտել է զինվորական ուսումնարան Բաքվում, այնուհետև Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։ Ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում, այնուհետև 1987-ից Հայաստանում:

1988 թվականից միացել է Ղարաբաղի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարության տակ փայլուն օպերացիայի շնորհիվ թշնամուց ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Տող գյուղը (Հադրութի շրջան): 1992 թվականի մայիսին նախապատրաստել և փայլուն ձևով իրականացրել է Շուշի քաղաքի ազատգրումըՀարսանիք լեռներում» օպերացիա), որը համարվում էր ադրբեջանական զորամիվորումների կողմից վերահսկող ամենաանառիկ բարձունքներից մեկը և որտեղից ամիսներ շարունակ ռմբակոծվում էր Ստեփանակերտը:
Պարգևատրվել է առաջին աստիճանի Մարտական Խաչ շքանշանով: Տեր-Թադևոսյանը իր ռազմական ինչպես նաև մարդկային բարձր որակների շնորհիվ համարվում է Հայաստանի հետխորհրդային իրականության ամենաարժանավոր ռազմական գործիչներից մեկը:




Լեոնիդ Ազգալդյան

Լեոնիդ Ռուբենի Ազգալդյան՝ ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս: Ծնվել է 1942 թ. Թիֆլիսում, Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։ 1947—1959 թթ. սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960 թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։ Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։ Տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել է Պետպլանի լազերային տեխնիկայի հաշվողական կենտրոնում, Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, «էներգիա» գիտաարտադրական միավորումում և Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի համակարգային ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի գծով բաժնի վարիչի պաշտոններ։
Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Լ. Ռ. Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին, գործուն դեր ունեցել ազգի սրբազան իղձերն ու արժանապատվությունը ամեն տեսակի ոտնձգություններից զենքը ձեռքին պաշտպանելու ոգորումներում։ 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակ»ի հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրավորել և իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։
Լ. Ռ. Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ և վերջնականապես կապել է Արցախի ազատամարտի հետ, սկզբում գործելով Գետաշենի ևՇահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թ. հունիսին, Հովսեփ Հովսեփյանիհետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուոք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։ Լ. Ռ. Ազգալդյանը 1992 թ. հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանում, Տոնաշեն գյուղի մոտ զոհ գնաց թշնամու դավադիր կրակոցներին։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:



Մովսես
Գորգիսյան

Մովսես Գորգիսյանը (1961  1990) առաջիններից էր, որ դուր եկավ պայքարի Խորհրդային միության դեմ։ Պարույր Հայրիկյանի, Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի հետ միասին եղել է 1967թ. Հայկազ Խաչատրյանի ստեղծած Ազգային Միացյալ Կուսակցության (ԱՄԿ) գաղտնի կազմակերպության անդամ։ 1987թ. սեպտեմբերին ԽՍՀՄ տարածքում առաջին բացահայտ գործող քաղաքական այլընտրանքային կազմակերպության` Հայրիկյանի ստեղծած Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) վարչության անդամ էր: Սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում։ Արցախյան շարժմանառաջամարտիկներից էր։ Առաջինն էր, որ Ազատության հրապարակում եռագույնն է ծածանել։ Ստեղծել է «Անկախության բանակ» ջոկատը որպես ապագա ազգային բանակի հիմք։ 1990 թվականին զոհվել է Երասխավանի պաշտպանության ժամանակ։ 1996 թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով արժանացել է Ազգային հերոսի կոչման:




ՍԻՄՈՆ
ԱՉԻԿԳՅՈԶՅԱՆ. «ԻՆՉ ԼԻՆՈՒՄ Է, ԹՈՂ ԻՆՁ ԼԻՆԻ
»

«Զոհվելուց չեմ վախենում, միայն` թուրքի ձեռքը մարմնիս չդիպչի»` սա «Արաբո» ջոկատի Մարտունաշենի գործողությունների հրամանատար, առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանակիր, ազատամարտիկ Սիմոն Աչիկգյոզյանի` «Դեդ»-ի միակ մտավախությունն էր պատերազմի օրերին:

Ազատամարտիկի հիշատակի օրվան նվիրված հուշ-երեկոն երգչուհի Գայանե Ներսիսյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հուլիսի 2-ին` Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում: Ներկաները դիտեցին «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարի` Աչիկգյոզյանին նվիրված ֆիլմը, լսեցին ընկերների եւ հարազատների պատմածները նրա մասին, նաեւ` ունկնդրեցին ժողովրդական-հայրենասիրական, գուսանական, հոգեւոր այն երգերը, որոնք ազատամարտիկը կատարում էր թե՛ որ Վիրապի վանքում` «Նարեկ» արական երգչախմբի կազմում, թե՛ պատերազմի դաշտում:

Սիմոն Աչիկգյոզյանը ծնվել էր Ռումինիայի Գալաց քաղաքում, նրա տոհմական բնօրրանը Արեւմտյան Հայաստանն էր: Հայրը` Հովհաննեսը, Եղեռնից հրաշքով էր փրկվել. նրա 86-հոգանոց գերդաստանից 78-ը զոհվել էին Դեր-Զորի անապատում: 1964թ. Հովհաննեսի ընտանիքը հայրենադարձվեց Խորհրդային Հայաստան, որտեղ Սիմոնը ավարտեց դպրոցն ու ընդունվեց Երեւանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետ:

«1960 թ ավարտեց համալսարանը եւ ընդունվեց ՀԽԱՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտ` աշխատելու: Օգտակար հանածոների բաժնի ավագ գիտաշխատող էր, աշխատեց կարեւոր հանքային շրջաններում եւ զբաղվեց հանրապետության գունավոր եւ ազնիվ մետաղների հանքավայրերի հեռանկարային ուսումնասիրությամբ, շուրջ 20 տարի ուսումնասիրեց Զանգեզուրի հանքավայրերը: Ընկերների հետ կազմեց մի շարք շրջանների ոսկու հանքավայրերի երկրաբանական եւ կանխատեսումային քարտեզներ, որոնք այսօր օգտագործվում են տարբեր երկրաբանների կողմից, ավելի քան 70 գիտական աշխատանքների հեղինակ էր: Սակայն մեզ հիացնում էր ոչ միայն նրա գիտական տաղանդը, այլեւ` մարդկային որակները»,-ասաց ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի փոխտնօրեն Ռաֆայել Մելքոնյանը: Նա նշեց, որ 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո Սիմոնը աղետի գոտում ղեկավարել է երկրաշարժաբանների միջազգային ջոկատը:

1989 թ. Սիմոն Աչիկգյոզյանն արդեն «Արաբո» կամավորական ջոկատում էր, որին անդամագրվեց որդու` Հովհաննեսի հետ. «Ես ամեն ինչում փորձում էի նմանվել հորս, նույնիսկ երկրաբան դարձա` հետեւելով նրա օրինակին: Նա ինձ վստահում էր, անգամ դպրոցական տարիքում նրա հետ հաղթահարում էի ցանկացած երկրաբանական երթուղի: Ուստի բնական էր, որ միասին ներկայացանք ՀԱԲ ու անդամագրվեցինք սահմանների պաշտպանության գործին»,- պատմում է որդին:

Սակայն որդու եւ հոր ճանապարհները բաժանվեցին, երբ վերջինս որոշում կայացրեց ստանձնել Մարտունաշենի պաշտպանության ջոկատի հրամանատարությունը: Մարտունաշենում կռիվն անխուսափելի դարձավ. 1991թ.-ի խորհրդային բանակը ադրբեջանական օմօնի հետ միասին հարձակվել էր Մարտունաշենի եւ Գետաշենի վրա` նպատակադրված ոչնչացնելու ոչ միայն գյուղերը` այլեւ ժողովրդին: Արցախը հայաթափելու «Օղակ» գործողությունը կանխելիս Սիմոն Աչիկգյոզյանը զոհվեց: Ազատամարտի վետերանների «Արաբո» ՀԿ-ի խորհրդի նախագահ, «Արաբո» ջոկատի ենթահրամանատար Կարեն Ղազարյանն ասում է` վիրավոր հրամանատարը կփրկվեր, եթե համաձայներ, որ իրեն էլ մյուս վիրավորի հետ հանեինք կրակի տակից:

«Ես թշնամուն կպահեմ, մինչեւ վիրավորին հանեք»,- ասել է Սիմոնը ու շարունակել կրակելն ու երգել «Վաղուց եմ ուխտել կռվել ու մեռնել» երգը: «Քիչ քաջեր կան, որ իրենց կյանքը զոհելու ժամանակ երգել են հայրենասիրական երգեր, դրանցից էր Սիմոն Աչիկգյոզյանը»,-նշում է Կարեն Ղազարյանը, ապա ավելացնում, որ մինչ մահը Սիմոնը հասցրել էր գյուղի բնակչությանը հեռացնել մոտակա անտառներ. «Միայն չհասցրեց իմանալ, որ փրկված վիրավոր զինվորը իր սանն էր` արթիկցի Մկրտիչը»:

Կ.Ղազարյանի խոսքով` իրենք Ս. Աչիկգյոզյանին հարգանքով էին «Դեդ» ասում, քանի որ նա միշտ ջոկատի երիտասարդներին հետ էր պահում առաջին գծից, ասելով` «Ես ոչ մեկիդ մահը չեմ ուզում տեսնել, ինչ լինում է, թող ինձ լինի»:



Վլադիմիր
 ԲԱԼԱՅԱՆ



Ծնվել է 1958 թվականի փետրվարի 14-ին, Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում: Միջնակարգ կրթություն ստացել է Ներքին Հոռաթաղ գյուղում: Աշխատել է Մարտակերտի շրջանային թերթի խմբագրությունում՝ որպես տպագրիչ: Մասնագիտությամբ գյուղատնտես էր: 1983-ից մասնագիտությամբ աշխատել է հայրենի գյուղում: 1986թ. որպես անտառապահ Մարտակերտի անտառատնտեսությունում:
1988-
ից մասնակցել է Մարտակերտի շրջանի գյուղերի պաշտպանությանը: 1990-1991 թվականներին Լեոնիդ Ազգալդյանի հետ համատեղ հավաքագրեցին և ստեղծեցին զորախումբ, որն ուներ արտակարգ բարձր կարգապահություն և որին զինվորագրվեցին Արցախի, Հայաստանի և Սփյուռքի լավագույն զավակները: Վլադիմիր Բալայանը մասնակցել է մարտական գործողություններին՝ Մարտակերտի, Շահումյանի, Ասքերանի, Հադրութի և Լաչինի շրջաններում:
Զոհվել է 1992թ. հունիսի 9-ին, Չայլու գյուղի պաշտպանական դիրքերում:
Հետմահու արժանացել է ԼՂՀ "Մարտական Խաչ" 1-ին աստիճանի շքանշանի:
...
Այն օրերին, երբ Մարտակերտի շրջանը գնդակոծվում էր ազերիների կողմից... դպրոցականների ծնողները հետաքրքրվում էին՝ եթե Վլադիմիրը շրջանում էր, ուրեմն երեխաներին կարելի էր դպրոց ուղարկել: Վլադիմիր Բալայանի ներկայությունը շրջանի բնակիչների համար անվտանգության երաշխիք էր..





Պետրոս Ղևոնդյան

Պետրոս Արշալուսի Ղեվոնդյան (Պետո) - ծնվել է 1964 թվականի հունվարի 30-ին, զոհվել է Քարվաճառի ազատագրման ժամանակ փետրվարի 14-ին ։ Եղել է Շուշի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալը։ Հետմահու արժանացել է «Արցախի Հերոս» կոչմանը, պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով և ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։
2010 թվականի ապրիլի 10-ին Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի միջնակարգ դպրոցը անվանակոչվել է Պետրոս Ղևոնդյանի անվամբ։ Հանդիսավոր միջոցառմանը /կազմակեչպիչներ` նույն դպրոցի տնօրեն Վ. Գալստյան, զինղեկ` Ռ. Պողոսյան/ ներկա էին հերոսի բարեկամներն ու ընկերները, 5070 զորամասի բարձրաստիճան սպաները, Կուբաթլուի զորամասի սպաները՝ զորամասի զինվորների և նվագախմբի հետ միասին։









ԱՍՐՅԱՆ ՍՏԱԼԻՆԱ ԽՈՐԵՆԻ

1973 - 1993 թթ.
Ծնվել է 1973 թ. սեպտեմբերի 11-ին, Բաքու քաղաքում, ուր 8-րդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է պրոֆտեխուսումնարանում: Մի կերպ փրկվելով 1990թ. Բաքվի հունվարյան հայկական ջարդերից` ընտանիքով տեղափոխվել է Ստեփանակերտ: Սովորել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանի բուժակների ֆակուլտետում եւ միաժամանակ աշխատել զինվորական հոսպիտալում: Անուհետեւ զինվորագրվել է ԿՊՇ-ի թիվ 3 գումարտակում՝ որպես բուժքույր: Զոհվել է 1993թ. մարտի 20-ին, Հակոբ Կամարի գյուղում, ականի պայթյունից: Հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ «Արիության համար» եւ«Մայրական երախտագիտություն` Արցախի քաջորդիներին» մեդալներով: Ամուսնացած չէր: Հանգչում է Ստեփանակերտի Հուշահամալիրում:














Դավիթ Սարապյան / Դև


Դավիթ Սարապյանը ծնվել է 1966թ. փետրվարի 4-ին` ճանաչված ճարտարապետ Էդուարդ Սարապյանի և ականավոր գիտնական Էմմա Սարապյանի ընտանիքում: Դեռևս մանուկ հասակից Դավթի մոտ սկսում են դրսևորվել արտասովոր ունակություններ: Նա հրաշալի նկարում էր, շատ կարդում, դպրոցական տարիներին գրում էր քնարական բանաստեղծություններ և պատմվածքներ: Արդեն փոքր տարիքում նա իրեն դրսևորում էր որպես իսկական ասպետ, ուներ պատվի և արժանապատվության զգացում: Թույլերին հովանավորելու, անպաշտպաններին պաշտպանելու ներքին մղում ուներ, օժտված էր արդարության զգացումով, ինչի համար նրան անվանում էին «դպրոցի խիղճ»:
Դերժինսկու անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Դավիթն ընդունվում է Երևանի պոլիտեխնիկական նստիտուտի կիբերնետիկայի ֆակուլտետ: Երբ նա սովորում էր երկրորդ կուրսում, ուսանողներին զրկում են զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորությունից: Սակայն Դավիթը, որ կարճատես էր և կարող էր ազատվել ծառայությունից, որոշում է գնալ բանակ, համարելով, որ տղամարդը պետք է անցնի քաջության դպրոց:
1984թ. Մայիսին մեկնում է բանակ: Ծառայում է Բայկոնուրի զորամասում, ապա` Խմելնիցկու մարզում, որտեղ տիրող ամենաթողությունն ու կամայականություններն էլ շատ շուտ սթափեցնում են նրան: Դեպքերի ճակատագրական բերումով Դավիթը մենակ է մնում այլադավանների հետ: 1985թ.-ի հոկտեմբերին նրան դատապարտում են այն բանի համար, որ միայնակ կռվելով տաս հոգու դեմ պաշտպանել էր իր պատիվը: Թեև դատավարության ընթացքում Դավիթը հայտարարում է, որ կոնֆլիկտը ազգամիջյան բնույթ է ունեցել, այլ ոչ կենցաղային, ինչպես որ ցանկանում էին ներկայացնել, այդուհանդերձ նրան դատում են և դատապարտում 4 տարվա ազատազրկման, ինչի մասին գրում է` «Ես խաչ քաշեցի կյանքիս վրա ամենահետաքրքիր տեղում»:
Բանտից դուրս գալուց հետո Դավիթն ինստիտուտ չի վերադառնում: Համարում էր, որ դա իր կոչումը չի և համակվել էր գրելու ցանկությամբ: Այդպիսով փորձում էր թղթին հանձնել իր տեսածը, զգացածն ու ապրածը: Նա գրում է պատմվածքներ, որոնցում ներկայացնում է զինվորական կյանքի ծանր առօրյան և անազատության մեջ գտնվող մարդկանց չարչարանքները:
Կյանքի այդ շրջանում նրա համար բացվում է կինոյի զարմանալի աշխարհը: Զարմիկը` հայտնի կինոռեժիսոր Գենդի Մելքոնյանը, Դավթին հրավիրում է աշխատելու որպես երկրորդ ռեժիսոր` Օդեսայում նկարահանվող ֆիլմում:
Սկսվում է նրա կյանքի հետաքրքիր շրջանը: Դավիթն սկսում է շատ շրջագայել, հանդիպել ճանաչված մարդկանց հետ և դա լավ ազդեցություն է թողնում նրա հետագա ստեղծագործությունների վրա: Դավիթը գրում է «300 վայրկյան» վիպակը, որը հետո վեր է ածում սցենարի: «300 վայրկյան»-ը, որի միայն անունն արդեն իսկ սլացք ու լարվածություն է պարունակում, արժանանում է ակնառու կինոգործիչների բարձր գնահատականին, իսկ Օդեսայի կինոստուդիան հաստատում է այն նկարահանման:
24 տարեկան հասակում Դավիթն այլևս կարող էր հանդիստ վայելել կյանքը երևանյան բնակարանում, ստեղծագործել: Շատերը հենց այդպես էլ վարվեցին, բայց ոչ նա:
Սկսվում է արցախյան պատերազմը և Դավիթը վճռականորեն գրիչը փոխարինում է զենքով ու 1990թ.-ին մեկնում ռազմաճակատ, առաջապահ գիծ, ընդունվում է լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակի» շարքերը: Դավիթը դեռ մանկուց ճանաչում և պաշտում էր Լյոնյաին` իր ընտանիքի մտերիմ բարեկամին: Լեոնիդն էլ հաճույքով էր շփվում փոքրիկ Դավթի հետ և, ինչպես գրում է Դավիթն իր պատմվածքներից մեկում, սովորեցնում էր նրան լողալ, կրակել, նույնիս կռվել և... տղամարդու պես լաց լինել, այնպես, որ ոչ ոք չկնատի:
Հետագայում նրանց ընկերությունը վերաճում է երկու ինտելեկտուալների ընկերության: Երկուսն էլ խորապես գիտակցում էին մտավորականության պատասխանատվությունը ժողովրդի առջև հատկապես ծանր փորձությունների պահին: Երկուսն էլ պատվով կատարեցին իրենց կարևոր առաքելությունը:
Պատերազմի դաշտում շատ արագ բացահայտվում է Դավթի ռազմական տաղանդը: Առհասարակ, մանկուց սիրում էր պատերազմի թեման, իսկ դպրոց ընդունվելիս, երբ առաջարկել են հեքիաթ պատմել, ասել է. «Կուզե՞ք պատմեմ Բեռլինի գրավման մասին»: Փոքրուղ լսել էր մոր և տատի պատմություններն իր նշանավոր նախնիների` Պողոս-Բեկ և Դանիել-Բեկ Փիրումովների, Մելիք-Բայանդուրի մասին և երազում էր նրանց նմանվել: Այդ երազանքն իրականանում է: Դավիթը դառնում է փառապանծ ու քաջարի մարտիկ, անձնուրաց կռվում Ազգալդյանի «Անկախության բանակի» շարքերում, ապա` «Տիգրան Մեծ» ջոկատում:
Դավիթը մշտապես հայտնվում էր ամենադժվարին տեղերում, առաջապահ դիրքերում` բոլորին վարակելով իր քաջությամբ ու վճռականությամբ: Հայ ռազմիկի ուժը թշնամու վրա սարսափ էր տարածում և պատահական չէ, որ ադրբեջանցիները նրան անվանում էին «Ահեղ Դև»:
Դևը հաճախ խորամանկությամբ ու հմտությամբ թշնամու մոտ բազմաքանակ զորքի տպավորություն էր ստեղծում և ստիպում նրան խուճապահար նահանջել:
1991թ. սեպտեմբերին հատվում են Դավթի և լեգենդար Կոմանդոսի՝ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի, մարտական ճանապարհները: «Դավիթն անմիջապես աչքիընկավ: Բարձրահասակ, ինտելիգենտ, ներկայանալի: Զարմացնում էր իր էրուդիցիայով, կարդացածությամբ, բայց, դրանով հանդերձ, երբեք չէր ընդգծում իր գերազանցությունը: Բոլորիս հիացնում էր նրա հումորի զգացումը. նրանից կատակների ու սրախոսությունների տարափ էր հորդում: Եվ, իհարկե, ապշեցնում էր նրա բնածին ռազմական տաղանդը: Ընդունակ էր ամենաբարձր մասնագիտական մակարդակով մշակել ռազմավարական բարդ գործողություններ և նույն հաջողությամբ իրականացնել դրանք: Օժտված էր մարտական ու մարդկային հազվադեպ հատկություններով: Երբեք որևէ բան ուրիշի վրա չէր գցի, ստանձնում էր ամենաբարդ ու վտանգավոր առաջադրանքները: Իմ ամենալավ հրամանատարներից էր, ում անվերապահ վստահում էի: Իր մարտական գերազանց կարողությունները դրսևորեց հատկապես Տող գյուղի ազատագրման ժամանակ: Այդ գործողությունը, որ մշակեց ու ինքն էլ կատարեց, դարձավ ֆանտաստիկ իրականություն», - պատմում է Կոմանդոսը:
Այո, Դավիթը լավ գիտեր Հադրութի շրջանի այդ գյուղը: Մոր հարազատ գյուղն էր, և այնտեղ, պապի տանն ադրբեջանցիները շտաբ էին հիմնել: Մութը վրա հասնելուն պես Դավիթը մենակ, զգուշությամբ մոտենում է գյուղին, վերացնում ժամապահներին ու քայլում դեպի միակ լուսավորված տունը՝ պապի օջախը: Օմոնականներն այնտեղ աղմկոտ խնջույք էին սարքել. Դավիթը բարձրաձայն կանչում է օմոնի պետի անունը: Վերջինս մոտենում է պատուհանին ու Դավիթը` «բռնիր» գոռալով, նրա վրա է նետում նռնակների կապուկը: Ուժեղ պայթյուն է լինում և տունը փլվում է: Դրան հետևում է մեր մարտիկների կենտրոնացված գրոհը, և օմոնականները դուրս են շպրտվում գյուղից: Այս գործողությունն առանձնահատուկ նշված է ՀՀ ԳԱԱ-ի «Հայաստանի պատմություն» ֆունդամենտալ աշխատության մեջ, որտեղ Դավթի մեծադիր լուսանկարի տակ գրված է. «1991թ. հոկտեմբերի 30-ին ազատագրվեց ռազմական մեծ նշանակություն ունեցող Տող գյուղը: Առանձնակի արիությամբ աչքի ընկավ Դավիթ Սարապյանը՝ Դևը»:
Տուն դառնալով՝ սովորաբար զուսպ Դավիթն ուրախությամբ հայտնում է մորը. «Քո հարազատ գյուղն ազատագրված է: Հիմա պետք է ազատագրել հորս հարազատ քաղաքը՝ Էրզրումը…»: Դա մոր և որդու վերջին հանդիպումն էր…
Շուտով Դվաիթը նորից մեկնում է Շահումյան, մասնակցում վերջին մարտին՝ Թոդան գյուղի համար, որտեղից անխնա ռմբակոծվում էին հայկական գյուղերը: Այնտեղ էլ զոհվում է` փայլուն կատարելով մարտական առաջադրանը:
Տարիներ անց հրատարակվում է Դավիթ Սարապյանի գրական ժառանգությունը: Նրա ընդհատված կյանքը կրկին բոցավառվում է հրատարակված ձեռագրերում և դրա շնորհիվ` պահպանվում ու վերափոխվում:
Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, որը լավ էր ճանաչում Դավթին, ասել է. «Դավիթ Սարապյանը մեր հաղթանակի սյուներից է, մեր ազգի տաճարի անկյունաքարերից մեկը: Դեռ կարող էր շատ հաղթանակների հասնել, շատ բարձունքներ նվաճել, բայց, ավաղ: Նրա հերոսական մահը ավելի բարձրացրեց Դավթի լուսավոր կերպարը, որ կրում եմ իմ մեջ…»




ԱՌԱՔԵԼՅԱՆ ՆԱՐԻՆԵ ԱԼԵՔՍԱՆԻ

1976 - 1992 թթ.
Ծնվել է 1976թ. օգոստոսի 31-ին, Շուշիի շրջանի Քարին-տակ գյուղում։ Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում։ Նա անմասն չմնաց Արցախյան գոյապայքարից. օգնել է հորը եւ եղբայրներին՝ գյուղի ջոկատի կապավորը դարձած։ Հմուտ ու համարձակ աղջիկ էր։ Զոհվել է 1992թ. հունվարի 26-ին, Քարին-տակի պաշտպանության ժամանակ։ Հետմահու արժանացել է «Արիության համար» մեդալի։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Քարինտակի գերեզմանատանը:














Վլադիմիր Բալայան
Վլադիմիր Բալայանը՝ 1-ին աստիճանի «Մարտական Խաչ» շքանշանի ասպետ, «Ազատագրական բանակի «Արցախ ճակատի» հրամանատարը, ծնվել է 1958 թվականի փետրվարի 14-ին Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում:
Հայրը` Ալեքսեյ Բալայանը, երկար տարիներ շրջանային թերթի խմբագիրն էր, եւ Վլադիմիրը թերթում աշխատում էր որպես տպագրիչ: Հետագայում նա ավարտեց գյուղատնտեսական ինստիտուտը եւ աշխատեց որպես անտառապահ Մարտակերտի անտառտնտեսությունում: Ամուսնացել եւ կազմել էր հոյակապ ընտանիք ու խաղաղ ապրում էր իր կնոջ եւ երեք երեխաների հետ: Սակայն կյանքի սովորական ընթացքը խախտվեց 1988 թվականին: Վլադիմիրը քաջ գիտակցում էր, որ հարազատ հողին մահացու վտանգ է սպառնում: Կանխատեսելով հետագա իրադարձությունների վտանգավոր զարգացումները՝ խելացի երիտասարդը շատ շուտ հասկացավ, որ պետք է միայն սեփական ուժերին ապավինել, ուստի սկսեց գործել: Վաճառեց սեփական ավտոմեքենան, զենք գնեց եւ ինքնապաշտպանական ջոկատ կազմավորեց, որը պատրաստ էր դիմակայել թշնամուն:
Վլադիմիրը ղեկավարում էր Մարտակերտի շրջանի պաշտպանությունը, սակայն որեւէ այլ շրջանի դրության վատթարացման դեպքում, նա իր զինվորների հետ անմիջապես հասնում էր օգնության:
Մարդիկ զարմանում էին, թե ինչպես այդ սովորական երիտասարդը, որ առանձնապես աչքի չէր ընկնում, դարձավ հմուտ հրամանատար, փայլուն զինվորական: Հիրավի, հերոսները հաճախ ապրում են մեզ հետ, մեր կողքին՝ սովորական կյանքով: Սակայն հայրենիքի համար օրհասական մի պահի նրանց մեջ արթնանում են բացառիկներին հատուկ անսահման ոգեղեն հնարավորությունները, եւ նրանք նետվում են կատարելու ի վերուստ իրենց վերապահված աստվածային բարձր առաքելությունը:
♦♦♦
1991 թվականի ձմռանը Շահումյանում կայացավ Վլադիմիր Բալայանի եւ Լեոնիդ Ազգալդյանի հանդիպումը: Այդ ծանոթությունը նրանց ճակատագրերով կապեց միմյանց ընդմիշտ… Այդ ծանոթությունը իրոք էլ ճակատագրական եղավ ողջ ազատագրական պայքարի համար: Այն զորամիավորումը, որ հիմնեցին Լեոնիդը եւ Վլադիմիրը, 1990-1991թթ. կոչվեց «Ազատագրական բանակ», որը նմանը չի ունեցել բոլոր ժամանակների հայկական զորամիավորումների պատմության մեջ:
Զորախմբում տիրում էր թե՛ ջերմ, բարեկամային մթնոլորտ եւ թե՛ խիստ կարգապահություն: Զինվորներին խստիվ արգելված էր օգտագործել ինչպես ալկոհոլ, այնպես էլ ծխախոտ: Նրանք տիրապետում էին արեւելյան մարտարվեստներին եւ անընդմեջ կոփում իրենց մարմինը: Նույնիսկ ծանր մարտերից հետո, կամ մարտերի օրերին զինվորները չէին դադարեցնում մարզումները: Սակայն ամենից կարեւորն ու հատկանշականը երկու հրամանատարների միմյանց հանդեպ ունեցած բացարձակ վստահությունն էր, հավատը, սերը:
…Շատերին զարմացնում էր Վլադիմիրի սկզբունքայնությունը: Երբ թշնամին մոտեցել է Մարտակերտին, կինը տագնապահար լաց լինելով, խնդրում է Վլադիմիրին, որ նա ընտանիքը դուրս բերի գյուղից: Սակայն Վլադիմիրը անկոտրում էր: «Եթե ես ընտանիքս հանեմ… կասեն` հրամանատարը փախչում է»: Եվ նա մինչեւ վերջին օրն ընտանիքը թողեց գյուղում:
Ազատագրական բանակը փայլուն հաղթանակներ էր տոնում: Երկու տարվա ընթացքում անընդմեջ մասնակցելով մարտական գործողությունների՝ ազատագրեց 24 գյուղ՝ պաշտպանելով մի ամբողջ շրջան եւ տալով ընդամենը 4 զոհ: Դժբախտաբար, 5-րդը եւ 6-րդը եղան հենց իրենք` երկու հրամանատարները` Վլադիմիրը եւ Լեոնիդը…
♦♦♦
…1992-ի ապրիլի 9-ին ադրբեջանցի հրոսակները ներխուժեցին Մարաղա. Վլադիմիրը գտնվում էր Ստեփանակերտում: Գյուղի ինքնապաշտպանական ուժերը հետ էին քաշվել, սակայն բնակիչների մի մասը մնացել էր գյուղում… Թշնամին դաժան հաշվեհարդար տեսավ տեղի խաղաղ բնակչության նկատմամբ: Ստանալով Մարաղայի վրա ադրբեջանցիների հարձակման լուրը` զինվորները, Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ, անմիջապես օգնության հասան: Թեժ մարտերն ընթանում էին գյուղի մեջ… Նախ՝ վիրավորվեց հրամանատարը` Լեոնիդը: Հետո վիրավորվեց սփյուռքահայ Հովսեփ Հովսեփյանը, սակայն նրանք չլքեցին մարտի դաշտը… Համառ կռիվները շարունակվում էին գյուղի փողոցներում… Վլադիմիրը Ստեփանակերտում տեղեկանալով, որ Մարաղայի վրա հարձակում է սկսվել, անմիջապես զրահատեխնիկայով ուղեւորվեց այնտեղ… Նա հեռակապով նեղյալներին տեղեկացրեց իր մոտենալու մասին: Մարտի դաշտում Վլադիմիրի անսպասելի հայտնվելը ոգեւորեց մեր զինվորներին, եւ խառնաշփոթ առաջացրեց թշնամու շարքերում: Առանց կանգ առնելու, նա զրահամեքենայով մտավ գյուղ եւ գրոհեց հակառակորդի դիրքերը: Քիչ անց մեր զինվորները հուժկու հակագրոհով դուրս շպրտեցին թշնամուն: Ադրբեջանցիներն այնպիսի խուճապով փախան գյուղից, որ նույնիսկ չհասցրին իրենց հետ տանել դիակները:
1992 թվականի հունիսի 6-ից ադրբեջանցիները լայնածավալ հարձակում սկսեցին Չայլուի ուղղությամբ… Լեոնիդը Երեւանի հիվանդանոցներից մեկում ապաքինվում էր, եւ զորքերի հրամանատարությունը ստանձնել էր Վլադիմիրը: Թշնամին սկսեց ռմբակոծությունը: Վլադիմիրը հրամայեց բոլորին` գնալ թաքստոց, իսկ ինքը մնաց դիտակետում… Եվ հենց այդ ժամանակ էլ թշնամու արկերից մեկը պայթեց դիտակետում՝ Վլադիմիրի կողքին…
♦♦♦
Սգո արարողության ժամանակ Լեոնիդ Ազգալդյանը ասաց. «Վլադիմիրի նման զինվոր հայ ժողովուրդը ծնում է դարը մեկ»: Այդ օրը հազարավոր մարտակերտցիներ առաջին եւ վերջին անգամ Լեոնիդ Ազգալդյանին տեսան արտասվելիս…
(Տասներկու օր անց՝ հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ զոհվեց նաեւ Լեոնիդ Ազգալդյանը…):
Տարիներ անց՝ 2008 թվականի փետրվարին, Վլադիմիր Բալայանի 50-ամյակի առթիվ, Մարտակերտի միջնակարգ դպրոցը անվանակոչվեց հերոսի անունով: Անշուշտ, Արցախում այսօր արդեն իսկ հասակ առնող նոր սերնդի համար Վլադիմիր Բալայանի եւ Լեոնիդ Ազգալդյանի անցած երկրային փառահեղ ուղին կդառնա լուսավոր ուղենիշ:




Գուրգեն Շահնազարյան
Ծնվել է 1945 թվականի մայիսի 9-ին Վանաձոր քաղաքում: 1952—1962թթ սովորել է Վանաձորի 10-րդ դպրոցը: 1962—1964թթ աշխատել է Վանաձորի քիմիական կոմբինատում, որպես ֆրեզագործ 1964—1967թթ ծառայել է Խորհրդային բանակում, իսկ զորացրվելուց հետո շարունակել աշխատանքը քիմմանրաթելի կոմբինատում: 1988թվականի դեկտեմբերի 7-ից ակտիվորեն մասնակցել է աղետալի երկրաշարժի վերացման եվ վերականգնողական աշխատանքներին: Ապա աշխատանքի անցել «Ուկրշին» շինարարական կազմակերպությունում, որպես հյուսն: Ազգային զարթոնքի օրերին մասնակցում է ազգային ազատագրական պայքարին: 1990թվականից անդամագրվում է «Նժդեհ» ԱԻՄ կամավորական աշխարհազորային ջոկատին և մասնակցում է ՀՀ եվ Արցախի պաշպանության համար մղվող մարտական գործողություններին: Զոհվել է 1992թվականի հուլիսի 29-ին Ղոչազ գյուղի մատույցներում անհավասար մարտում: Մարտը վերցնելով իր վրա փրկում է շուրջ 40 հոգու, այնուհետև ինքը հայտվելով շրջափական մեջ վիրավոր վիճակում իրեն պայթեցնում է նռնակով սպանելով նաև 7 ադրբեջանցու: Գուրգեն Անուշավանի Շահնազարյանը ամուսնացած էր, ուներ մեկ որդի ում հետ անցել է մարտական ուղի և թոռնիկներ: